Fuel Solutions ընկերությունը վառելիքի քարտերի ոլորտում առաջատար և ժամանակակից լուծումներ առաջարկող առաջին ընկերությունն է Հայաստանում։ Ընկերության գործունեությունը մեկնարկել է 2018 թվականին, և այդ ընթացքում մենք ձևավորել ենք վստահելի համագործակցություն ավելի քան 500 գործընկերների հետ՝ ապահովելով բարձր որակ, ճկուն պայմաններ և կայուն արդյունքներ։
Մեր նպատակն է յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել առավել շահավետ և նպատակային լուծումներ, որոնք լիովին համապատասխանում են նրա բիզնեսի առանձնահատկություններին և ծավալներին։ Մենք ապահովում ենք`
Fuel Solutions վառելիքի քարտերը գործում են Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների ավելի քան 20.000 լցակայաններում, ինչը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին լիցքավորել մեքենան՝ անկախ գտնվելու վայրից։ Մեր լուծումները ապահովում են վերահսկելիություն, թափանցիկություն և ֆինանսական ճկունություն՝ դարձնելով վառելիքի կառավարումը պարզ և կանխատեսելի։